Բաժիններ՝

Թուրքիայում այսօր անցկացվում են խորհրդարանական ընտրություններ

Թուրքիայում այսօր ընթանում են խորհրդարանական ընտրություններ, որոնք իշխանությունները ստիպված էին անցկացնել հունիսյան խորհրդարանական ընտրություններից հետո, երբ չէր հաջողվել ձևավորել կոալիցիա:

Ընտրությունների գլխավոր ինտրիգն այն է, թե արդյոք կհաջողվի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությանը, որը հիմնվել էր 2001թ. երկրի ներկայիս նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կողմից, վերադարձնել կորցրած դիրքերը:

Հունիսյան խորհրդարանական ընտրություններում կուսակցությանը թեև հաջողվել էր հաղթանակել ընտրություններում, սակայն վերջին 13 տարում առաջին անգամ կորցրել էր խորհրդարանական մեծամասնությունը:

Էրդողանի վերջնական նպատակն է խորհրդարանում դառնալ մեծամասնություն, ինչը նրան թույլ կտա երկիրը խորհրդարանական կառավարումից դարձնել նախագահական հանրապետություն, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:

Ընտրական տեղամասերում ձեռնարկվել են անվտանգության հավելյալ միջոցառումներ՝ հաշվի առնելով հարձակումների այն շարքը, որ երկրում տեղի է ունենում վերջին ամիսներին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս