 
                        «Կրիստալ Փելես» – «Մանչեսթեր Յունայթեդ» 0:0. Չեմ կարող բողոքել արդյունքից, քանի որ գնդակի վատ վերահսկողության պատճառով մենք վտանգավոր պահեր չստեղծեցինք. Լուի Վան Գալ
 
                                    «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Լուի Վան Գալը մեկնաբանել է «Կրիստալ Փելեսի» հետ անցկացրած գոլազուրկ հանդիպումը:
«Մենք չէինք պահում գնդակը: Դա շատ կարևոր է. գնդակի վատ վերահսկողության պատճառով մենք վտանգավոր պահեր չստեղծեցինք: Ցանկանում եմ ասել, որ չեմ կարող բողոքել արդյունիքից:
Մենք անհանգստացած ենք նրանից, որ նորից չկարողացանք խփել:
Այսօր մենք չստեղծեցինք պահեր, որպեսզի խփեինք: Եթե դու գնդակը չես պահում, ապա չես կարող պահեր ստեղծել մրցակցի դարպասների մոտ:
Բայց մենք միևնույնն է ունեինք լավ պահեր: Առաջին խաղակեսի վերջում Էրերան պետք է գոլ խփեր»,- ասել է Վան Գալը:
Պատրաստեց Անի Գաբուզյանը
 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        