«Եթե իմ եզրակացությունները տանեի Նորվեգիա, այնտեղ հասարակությունը ցնցումների մեջ կընկներ»

«Եթե իմ եզրակացությունները տանեի Նորվեգիա, այնտեղ հասարակությունը ցնցումների մեջ կընկներ: Այսինքն՝ ոչ թե իմ եզրակացությունն է թույլ, այլ հասարակությունն է մի քիչ ավելի ցնցումներն արհամարհող, չլսող, մի քիչ խուլ: Օմբուդսմենների շատ ավելի մեղմ զեկույցներ մյուս հասարակություններում ցնցումներ են առաջացնում: Այնպիսի սրություն, որոնք կան մեր հայտարարություններում ու զեկույցներում, իմ կոլեգաներն ուղղակի շոկի մեջ են լինում»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ՄԻՊ Կարեն Անդրեասյանը՝ պատասխանելով պատգամավորների մեղադրանքներին:

Մեր հասարակության «քիչ ցնցվելը», ըստ Անդրեասյանի, իր մեղավորությունը չէ: Նա խորհուրդ տվեց «ցնցողներին» ոչ թե ԱԺ-ում ամբիոնի մոտ «օդը ցնցել», այլ «գնալ ու իսկապես գործ անել և չփորձել օմբուդսմենին մեղավոր դարձնել իրենց չհաջողված գործերի համար»:

«Սա վերաբերվում է և՛ իշխանական, և՛ ընդդիմադիր այն պատգամավորներին, ովքեր փորձում են հիվանդ գլխից խնդիրը փոխանցել առողջ գլխի վրա»,- նշեց Կ. Անդրեասյանը՝ կոչ անելով  ՄԻՊ-ը գործիք կամ քաղաքական խաղերի մասնակից դարձնել, բայց ինքը նման քայլի չի գնա, հակառակ դեպքում հրաժարական կտա:

Տեսանյութեր

Լրահոս