Եթե ինչ-որ մեկն ինձ նորից գեր անվանի, ես նրան կսպանեմ
Թեթևագույն քաշային կարգի UFC չեմպիոնուհի Ռոնդա Ռոուզին պատասխանել է այն քննադատությանը, որ մարտերի միջև ընկած ժամանակահատվածում քաշ է ավելացնում:
«Այն բանի համար, որ իմ հասցեին կոպիտ էին խոսում, ես նկարահանումների համար դիտավորյալ քաշ եմ հավաքել: Եվ ամբողջ գործընթացը հոյակապ անցավ` չնայած իմ ավել քաշին: Բայց Աստծով եմ երդվում, եթե ինչ-որ մեկը երբևէ ինձ գեր անվանի, ես նրան կսպանեմ:
Եթե ես կարողանամ ներկայացնել կանացի մարմնի այն տեսակը, որը հազվադեպ է երևում ԶԼՄ-ներում, ապա ես երջանիկ կլինեմ: Մենք ապրում ենք կանանց համար հակասական ժամանակաշրջանում:
Կանայք մեծ հաջողությունների են հասնում և գրավում են սպորտային աշխարհը, բայց փառքը հասնում է այն աղջիկներին, որոնք ոչ մի ընդունակություններ չունեն և ուղղակի ձրիակերներ են: Ես մեծացել եմ, որպեսզի այդպիսին չդառնամ»,- ցիտում է Ռոզիին Bloody Elbow-ը:
Պատրաստեց Անի Գաբուզյանը