Լևոն Զուրաբյանը՝ Ռոբերտ Քոչարյանի հետ համագործակցելու մասին
«Ռոբերտ Քոչարյանի հետ համագործակցության հարցադրումն արհեստածին է, իշխանության կողմից է ներդրված լրատվական դաշտ, որ փոխադարձ խայթոցներ սկսվեն և իրենց համար դա կլինի ամենաերազելի վիճակը: Այս արհեստածին հարցադրմանը ես չեմ պատասխանում»,- այսօր ԱԺ բրիֆինգների ժամանակ հայտարարեց ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը:
Նա շեշտեց, որ Ռոբերտ Քոչարյանն այսօր քաղաքական դաշտում չկա, որպեսզի քաղաքական գործող ուժ լինի, ուստի նրա հետ «ոչ»-ի ճակատում համագործակցելու մասին հարցադրումն բացարձակապես արհեստական է: