Ռուսական գրոհիչ ինքնաթիռները Սիրիայում ոչնչացրել են ռումբերի պատրաստման արտադրամաս
Ռուսական «Սու-25» գրոհիչ ինքնաթիռները Սիրիայում հարված են հասցրել ինքնաշեն պայթուցիկ սարքերի արտադրամասի, որը ստեղծվել էր ԴԱԻՇ-ի զինյալների կողմից:
Այս մասին տեսանյութը հրապարակվել է ՌԴ պաշտպանության նախարարության կայքում:
ՌԴ ՊՆ պաշտոնական ներկայացուցիչ, գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը տեղեկացրել է, որ «Սու-25» գրոհիչ ինքնաթիռները Իդլիբ նահանգի Մաարետ-Էն-Նուուման շրջանում ամբողջությամբ ավերել են գործարանի անվան տակ քողարկված ինքնաշեն պայթուցիկ սարքերի խոշոր արտադրամաս:
Կոնաշենկովի խոսքով՝ ոչնչացվել է նաև դրա մոտ կառուցված սպառազինությունների ու ռազմական տեխնիկայի բազան:
Ավելի վաղ ՌԴ ՊՆ-ն հայտարարել էր Սիրիայում ավիահարվածների աշխարհագրության ընդլայնման մասին: Ռուս օդաչուները խոցել էին մի քանի օբյեկտ Հալեպի նահանգում:
Դրանք ԴԱԻՇ-ի զինապահեստներ են եղել, հրամանատարական կետեր ու տեխնիկան: