Բաժիններ՝

Լոնդոնում կալանավորվել է ՕՊԵԿ-ի նախագահը

Լոնդոնում կալանավորել են ՕՊԵԿ-ի (Նավթ արտահանող երկրների կազմակերպություն) նախագահ Դիզանի Էլիսոն-Մադուեկեին, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:
3 տղամարդու ու 2 կնոջ կալանավորման մասին հաղորդագրությունը տարածել էր Բրիտանիայի Հանցավորության դեմ պայքարի ազգային գործակալությունը:

Կալանավորվածների անուններն ու ազգությունները չեն հաղորդվում, սակայն Մադուեկեի կալանավորման մասին տեղեկությունը հաստատել են նրա ընտանիքի անդամները:
Բոլոր հինգն էլ կասկածվում են կաշառակերության ու փողեր լվանալու մեջ:

Դիզանի Էլիսոն-Մադուեկեն զբաղեցրել է Նիգերիայի տրանսպորտի նախարարի, ածխի արդյունաբերության ու նավթի նախարարի պաշտոնները, նախագահ Գուդլաք Ջոնաթանի կառավարության անդամ էր:

2014 թվականի նոյեմբերի 27-ին նա դարձավ առաջին կինը, ով զբաղեցրեց ՕՊԵԿ-ի նախագահի աթոռը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս