Կկանխվի՞ արգելված առարկաների ներթափանցումը կալանավայրեր

ԱԺ պետաիրավական հարցերով մշտական հանձնաժողովի նիստում այսօր հավանության արժանացավ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրինագիծը:

Արդարադատության նախարարի տեղակալ Սուրեն Քրմոյանը ներկայացրեց, որ ներկայումս ՀՀ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 186-րդ հոդվածով նախատեսված վարչական իրավախախտումների վերաբերյալ գործեր քննող և վարչական տույժեր նշանակող իրավասու մարմին գոյություն չունի, և անհրաժեշտություն է առաջանում վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 186-րդ հոդվածով նախատեսված վարչական իրավախախտման վերաբերյալ գործերը քննելու իրավասությունը վերապահել ուղղիչ հիմնարկներում և կալանավորվածներին պահելու վայրերում՝ համապատասխան քրեակատարողական հիմնարկի պետին:

Միաժամանակ ձերբակալված անձանց պահելու վայրերում վարչական իրավախախտումների վերաբերյալ գործեր քննելու և վարչական տույժ նշանակելու իրավասություն է վերապահվում ձերբակալված անձանց պահելու վայրի վարչակազմերին: Ըստ նրա՝ այս փոփոխությամբ հնարավորինս կկանխվի արգելված առարկաների ներթափանցումը համապատասխան հիմնարկներ։

Տեսանյութեր

Լրահոս