Դամասկոսը հայտնել է, որ Ռուսաստանը ավիացիա է ուղարկել Սիրիա
Ռուսաստանը Սիրիա է ուղարկել ռազմական ավիացիա Սիրիայի նախագահ Բաշար Ասադի՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին ուղղված նամակից հետո, հայտնել են Սիրիայի ադմինիստրացիայից: Այս մասին հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:
«Ռուսական ռազմաօդային ուժերը ուղարկվել են Սիրիայի խնդրանքով, նախագահ Ասադի նամակի հիման վրա՝ ուղղված Պուտինին, որը ներառել է հրավեր՝ ռուսական ռազմաօդային ուժեր ուղարկել ահաբեկչության դեմ պայքարի՝ Պուտինի նախաձեռնության շրջանակում»,- ասվում է հայտարարության մեջ:
Հիշեցնենք, որ մի քանի ժամ առաջ Ռուսաստանի Դաշնային խորհուրդը միաձայն հավանության էր տվել արտասահմանում ռուսական զինուժի օգտագործմանը: