Լուսանկարիչը ցուցադրել է աֆրիկյան սավաննայի դաժան իրականությունը
Բրիտանացի լրագրող Գերի Ռոբերթսը հրապարակել է մի շարք լուսանկարներ, որոնցում ցուցադրվում է աֆրիկյան սավաննա մարդկության ներխուժման ազդեցությունը, հայտնում է The Daily Mail-ը:
Ռոբերթսը հրատարակման է ներկայացնում «Ձայներ» կոչվող գիրքը, որը բաղկացած կլինի վայրի բնության պայմաններում արված լուսանկարներից:
Գերին եղել է Տանզանիայում ու Քենիայում, որտեղ ցուցադրել է որսագողերի պատճառով տառապող կենդանիներին:
«Ես հիմա 50 տարեկան եմ, իսկ Աֆրիկա առաջին անգամ եկել եմ 20 տարեկանում: Այդ ժամանակ վայրի առյուծների թիվը կազմում էր 200 հազար, իսկ հիմա՝ 20 հազար: Այն նվազել է 90 տոկոսով»,- պատմում է լուսանկարիչը:
Ռոբերթսը կոչ է անում հանրությանը՝ ուշադրություն դարձնել խնդիրներին, որոնք կապված են բնության պահպանության ու որսագողության դեմ պայքարի հետ: