Սահմանային անցակետում հայտնաբերված կինը հետախուզվում էր խուլիգանության մեղադրանքով
Ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 5-րդ վաշտի ծառայողները սեպտեմբերի 25-ին, ժամը 16.45-ին, Բագրատաշենի սահմանային անցակետից բերման են ենթարկել 1982 թ. ծնված Աշխեն Վ.-ին, ով ապրիլի 20-ից հետախուզվում էր ՀՀ քր. օր.-ի 258 հոդվածի (Խուլիգանությունը) 1-ին մասի մեղադրանքով: