Լյարդը մաքրելու հրաշալի միջոց
Պարզվում է, որ միշտ չէ, որ դեղամիջոցներ են անհրաժեշտ: Գոյություն ունի մի հրաշալի միջոց, որը կօգնի մաքրել լյարդը՝ առանց դեղորայքի վրա հսկայական գումարներ ծախսելու:
Ձեզանից կպահանջվի մայոնեզի տարայի քանակությամբ մեղր և ընկույզ: Մեղրի վրա ջուր ավելացրեք և խառնեք այնքան, մինչև կեֆիրանման զանգված ստանաք, ապա ավելացրեք 0.5կգ մանր աղացած ընկույզ, ամբողջը լավ խառնեք:
Երկու շաբաթ շարունակ, օրական մեկ անգամ՝ դատարկ ստամոքսին ընդունեք 3ճ/գ-ի չափով այս հրաշք խառնուրդից: Ապա մեկ շաբաթ դադար տվեք և կրկնեք կուրսը:
Եթե ունեք առողջական լուրջ խնդիրներ կամ սուր ցավեր, խորհուրդ ենք տալիս խորհրդակցել բժշկի հետ:
Ինքնաբուժությունը կարող է վնասել ձեր առողջությանը:
Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Հարությունյանը