«Ոչ»-ի ճակատը հանրահավաքի համար հոսանքի տրամադրման խնդիր չի բարձրացրել
                                    Գյումրու քաղաքապետարանից տեղեկացնում են. «News.am էլեկտրոնային կայքի՝ «Գյումրիում «Ոչ»-ի ճակատի հանրահավաքի համար հոսանք չեն տրամադրում» հոդվածում նշվել է, որ սեպտեմբերի 25-ին՝ ժամը 18:00-ին «Ոչ»-ի ճակատի հրավիրած հանրահավաքը փորձում են խոչընդոտել, հոսանք չի տրամադրվում: Գյումրու քաղաքապետարանից տեղեկացնում են, որ հոսանքի տրամադրման խնդիր հանրահավաքի կազմակերպիչների կողմից չի բարձրացվել: Ներկայացնում ենք հանրահավաքի իրազեկման փաստաթուղը՝ ուղղված Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանին»:

 
 
 
 
                                    
                        
                        
                        
                        
                        
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    