Ոչնչացվել է 5 ադրբեջանցի զինվոր և 1 մարտական հենակետ
![](https://168.am/wp-content/uploads/2014/11/banak.jpg)
voskanapat.info-ի փոխանցմամբ՝ ի պատասխան Տավուշի մարզի գյուղերի գնդակոծության, հայկական զինուժի ձեռնարկած պատասխան գործողությունների արդյունքում ոչնչացվել է հակառակորդի 5 զինվոր: Եվս 5 ադրբեջանցի վիրավորվել են, նրանցից 2-ի վիճակը ծանր է: Ականանետային կրակով ոչնչացվել է նաև Պառավաքար գյուղի դիմաց գտնվող ադրբեջանական հենակետերից մեկը: Կայքի փոխանցմամբ՝ ի պատասխան այս գործողությունների հակառակորդի ակտիվությունը ճնշված է: