Ինչպես մեկ շաբաթվա ընթացքում 8 կիլոգրամ նիհարել

Fithacker.ru կայքը գրում է, որ հնարավոր է մեկ շաբաթվա ընթացքում ազատվել 8 կիլոգրամից: Այն ամենը, ինչ ձեզ անհրաժեշտ է, ընդամենը առողջ սնվելն ու խիստ սննդակարգի հետևելն է:

1. Այդ մեկ շաբաթվա ընթացքում ոչ մի անգամ չպետք է բաց թողնել սննդի ընդունումը: Օրվա ընթացքում միայն մեկ անգամ շատ ուտելը ձեզ երբեք չի օգնի ազատվել ավելորդ քաշից: Իդեալական է այն տարբերակը, երբ յուրաքանչյուր անգամ սնունդ ընդունում եք 3 ժամից ոչ ուշ:

2. Մեկ շաբաթվա ընթացքում սով պետք է չզգաք: Եթե սով զգաք, կերեք:

Առաջին օրmirg

Կարդացեք նաև

Սա ամենակարևոր օրն է: Այդ պատճառով անհրաժեշտ է այն ամբողջությամբ նվիրել մրգերին: Կերեք այն մրգերը, որոնք սիրում եք: Բացառեք միայն բանանը:

Հիշեք, որ ամենահարմարը ձմերուկն ու սեխն են:

Պետք է նաև 8-12 բաժակ ջուր խմել: Եթե ընթացքում սով զգաք, կերեք: Ոչ մի դեպքում չի կարելի քաղցած մնալ:

Երկրորդ օրbanjarexen

Այս օրը պետք է նվիրել բանջարեղենին: Ընտրեք այն բանջարեղենը, որը ձեզ դուր է գալիս: Կարող եք խաշել կամ էլ ուտել թարմ վիճակում:

Սակայն պետք է վստահ լինեք, որ խաշելիս չի օգտագործվել աղ և յուղ: Մի մոռացեք օրվա ընթացքում 8-12 բաժակ ջուր խմել:

Երրորդ օր

Սա մրգերի և բանջարեղենի օգտագործման օր է: Կարող եք ուտել ցանկացած բանջարեղեն կամ միրգ՝ բացառելով միայն կարտոֆիլն ու բանանը:

Կարևոր է չխառնել մրգերն ու բանջարեղենը. դրանք պետք չէ միասին ուտել: Մրգերն օգտագործեք օրվա առաջին կեսին:

Չորրորդ օր

Այս օրվա ընթացքում պետք է ուտել 8-10 բանան և խմել 3 բաժակ կաթ: Ոչ մի այլ բան ուտել չի կարելի:

Ձեզ կարող է թվալ, թե դուք այդ օրվա ընթացքում քաղցած կմնաք, սակայն փորձելու դեպքում կարող եք համոզվել, թե ինչքան լավ կզգաք ձեզ:

Հինգերորդ օր

lolikԵթե դուք սիրում եք լոլիկ, այս օրը ձեզ համար պարզապես տոն կդառնա: Ճաշին կարող եք ուտել մեկ բաժակ բրինձ, իսկ նախաճաշին ու ճաշին՝ 6-7 լոլիկ:

Օրվա ընթացքում պետք է խմել 12-15 բաժակ ջուր:

Վեցերորդ օր

Ճաշին կարող եք ուտել մեկ բաժակ բրինձ: Իսկ օրվա մյուս ընթացքում կերեք բանջարեղեն և մրգեր:

Հինգերորդ օր

Այս օրը միրգ ուտել չի կարելի, սակայն պետք է մրգային հյութեր խմել:

Glasses of fruit and vegetable juice with fruits on a white background

Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը:

Տեսանյութեր

Լրահոս