 
                        Հայաստանն ու Բելառուսը դադարեցրել են անուղղակի հարկերի գանձման սկզբունքների մասին համաձայնագրի գործողությունը
 
                                    ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Արմեն Գևորգյանը և Բելառուսի Հանրապետության ֆինանսների նախարարի տեղակալ Դմիտրի Կեյկոն սեպտեմբերի 15-ին ստորագրել են «Հայաստանի Հանրապետության Կառավարության և Բելառուսի Հանրապետության Կառավարության միջև 2000 թվականի հոկտեմբերի 31-ի` Հայաստանի Հանրապետության Կառավարության և Բելառուսի Հանրապետության Կառավարության միջև ապրանքների (աշխատանքների) արտահանման և ներմուծման ժամանակ անուղղակի հարկերի գանձման սկզբունքների մասին համաձայնագրի գործողությունը դադարեցնելու մասին» արձանագրություն: Համաձայնագրի գործողության դադարեցումը պայմանավորված է Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի Հանրապետության անդամակցությամբ և պետությունների միջև մաքսային սահմանների վերացման հանգամանքով:
 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        