Հայ ֆուտբոլիստների գրանցած արդյունքները հանգստյան օրերին կայացած խաղերում
Այս հանգստյան օրերին կայացան մի շարք ներքին առաջնությունների հերթական տուրերի հանդիպումները: Ձեզ ենք ներկայացնում այն ակումբների հանդիպումները, որտեղ ընգրկված են հայազգի ֆուտբոլիստներ:
Ֆրանսիայի ընթացիկ առաջնության հերթական տուրում «Մարսելը» սեփական հարկի տակ ընդունել էր «Լիոնին»: Խաղն ավարտվեց 1:1 հաշվով:
Տանտերերի կազմում հայտավորված չէր Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Գաել Անդոնյանը:
Արմավիրի «Տորպեդոն» ՖԱԼ-ի ընթացիկ առաջնության հերթական տուրում սեփական հարկի տակ մրցեց «ԿԱՄԱԶ»-ի հետ: Խաղն ավարտվեց 0:0 հաշվով:
Տանտերերի կազմում առաջին իսկ րոպեներից խաղին մասնակցեց Արտակ Ալեքսանյանը: Նա փոխարինվեց 58-րդ րոպեին: Նրան փոխարինեց «Շիրակի» նախկին հարձակվող Ժան-ժակ Բուգուհիին: Արմեն Համբարձումյանը չմասնակցեց հանդիպմանը, չնայած հայտավորված էր խաղին: Իսկ Հայաստանի երիտասարդական հավաքականի ֆուտբոլիստ Իվան Մամախանովը հայտավորված չէր խաղին:
Մակեդոնիայի ընթացիկ առաջնության 7-րդ տուրում «Վարդարը» մրցակցի հարկի տակ մրցեց «Ռանովայի» հետ: Հանդիպումն ավարտվեց 0:0 հաշվով:
Հյուրերի կազմում ամբողջ խաղին մասնակցեց Հայաստանի ազգային հավաքականի խաղացող Հովհաննես Համբարձումյանը, իսկ Արտակ Դաշյանը, չնայած հայտավորված էր խաղին, այդպես էլ խաղադաշտ դուրս չեկավ:
Իսկ Ղազախստանի ընթացիկ առաջնության 4-րդ տուրում «Ակտոբեն» սեփական հարկի տակ մրցեց «Ատիրաուի» հետ և հաղթեց 1:0 հաշվով:
Տանտերերի կազմում խաղին վնասվածքի պատճառով հայտավորված չէր Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Մարկոս Պիզելին:
Սիրարփի Աղաբաբյան