«Այս ռեժիմը եվրոպական կառույցների վարձկաններն են». Գառնիկ Մարգարյան

«Հայաստանի Հանրապետության գործող ռեժիմն ամեն ինչ անում է, որպեսզի թույլ չտա, որ այն կազմակերպությունները, քաղաքական ուժերը, որոնք ուզում են օբյեկտիվ գնահատականներ տալ սահմանադրական բարեփոխումներին, անեն դա, բայց նրան չի հաջողվում»,- այսօր լրագրողնրի հետ հանդիպման ժամանակ նման տեսակետ հայտնեց «Հայրենիք և Պատիվ» կուսակցության նախագահ Գառնիկ Մարգարյանը:

Նրա խոսքով՝ Սահմանադրության նախագիծը, որն առաջարկված է Եվրոպայից՝ Վենետիկի միջոցով, ունի նպատակ Հայաստանի ողջ հարստությունը և ռեսուրսները դնել «կոնտրոլի» տակ, «որով կդնեն մեր ազգի վերջակետը»: «Այս ռեժիմն այդ եվրոպական կառույցների վարձկաններն են, որոնց միջոցով փորձում են վերարտադրվել»,- վստահ է Գառնիկ Մարգարյանը:

Նա հայտարարեց, որ Սահմանադրության նախագիծը թելադրված է դրսից, ու սրանով խորանալու է արտաքին կառավարումը, քանի որ միջազգային օրենքները գերակա են դառնում մեր երկրի օրենքներից: Նա հայտարարեց նաև, որ իրենք ամեն ինչ անելու են, որ այն չանցնի:

Տեսանյութեր

Լրահոս