«Գող, բանսարկու, ավազակ, թախտաբիթի». Է. Շարմազանովը՝ Վահան Մարտիրոսյանի մասին. tert.am
Ադրբեջանում հայտնված «Ներազգային ազատագրական շարժման» «հերոս» Վահան Մարտիրոսյանը գող է, բանսարկու, ավազակ, անհասկանալի անձնական կյանք ու հոգեկան շեղումներ ունեցող անձ, որը 2005 թվականից հաշվառված է նյարդահոգեբուժական դիսպանսերում: Ըստ tert.am-ի երեկ Հանրապետական կուսակցության Գործադիր մարմնի նիստից հետո լրագրողների հետ զրույցում հայտարարեց Հանրապետական կուսակցության մամուլի խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը` պատասխանելով հարցին, թե Բաքվում Հայաստանի ու Հայոց բանակի դեմ չակերտավոր փաստեր ներկայացնող Վահան Մարտիրոսյանի հարցը քննարկվել է:
«Մնում էր «թախտաբիթիների» ու «տառականների» հարցերին անդրադառնայինք»,- ասաց ՀՀԿ խոսնակը:
Անդրադառնալով Վահան Մարտիրոսյանի`Բաքվում արված հայտարարություններին, Էդուարդ Շարմազանովն ասաց, որ նա պարզապես կրկնում է այն, ինչ տարիներ շարունակ ասում է Ադրբեջանի քարոզչական մեքենան, որն այսօր հայտնվել է ոչ բարենպաստ իրավիճակում, երբ եվրոպական, միջազգային կառույցները, Եվրախորհրդարանը մերժում, բոյկոտում են Ադրբեջան պետությանը:
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: