Խնամված աղջիկների 24 գլխավոր կանոնները
Ոսկե կանոններ, որոնք պետք է իմանա յուրաքանչյուր խնամված աղջիկ
1. Որովայնի վրայի ճարպերը չեն այրվում այն ժամանակ, երբ Դուք աշխատում եք որովայնային ճնշամկանների վրա: Ճնշամկաններ կառաջանան, բայց ճարպի շերտի տակ: Այնպես որ, որովայնը նույնիսկ կմեծանա: Որպեսզի որովայնի ճարպն այրվի, միշտ ներս քաշեք այն և լարեք մկանները:
2. Կոնքերի համար ամենալավը պտույտներն են, սրնքաձկների համար` ձգումները, իսկ ոտքերի համար` քայլքը:
3. Որպեսզի մկանները գեղեցիկ մարզվեն և չափից ավելի չաճեն, մարզվեք շաբաթական 2-3 անգամ, որից հետո անպայման ձգումներ կատարեք:
4. Առավոտյան անոթի խմեք երկու բաժակ ջուր, կարելի է՝ կիտրոնով: 10 րոպե անց՝ 2 գդալ ձիթայուղ:
5. 10-15 րոպե հետո՝ նախաճաշ:
6. Սնունդ ընդունելիս և դրանից հետո 40 րոպե ջուր չխմեք:
7. Սնունդ ընդունեք շուտ-շուտ, բայց քիչ չափաբաժիններով: Ճիշտ նյութափոխանակության համար անհրաժեշտ է ուտել օրը 5 անգամ` միշտ նույն ժամերին:
8. Բաղնիքը և սաունան չեն այրում ճարպը, այլ ուղղակի օրգանիզմից հեռացնում են հեղուկը, որը վերականգնվում է 2 ժամ հետո:
9. Օրվա մեջ վերջին անգամ սնունդ ընդունեք քնելուց 3-4 ժամ առաջ:
10. Ժամը 16-ից հետո՝ միայն սպիտակուցային կերակուր: Օրվա երկրորդ կեսին ածխաջրերը վերածվում են ճարպի:
11. Հակադրական ցնցուղը համադարման է ամեն ինչի:
12. Մանրամասն ծամեք կերակուրը: Դա նույնպես բարելավում է նյութափոխանակությունը:
13. Հագենալու զգացողությունն ի հայտ է գալիս բավարար սնունդ ընդունելուց 20 րոպե հետո: Այնպես որ, դանդաղ կերեք:
14. Սննդի ընդունումը վերածեք տանջանքի. նստեք ուղիղ մեջքով, առանց հեռուստացույց, և օգտագործեք բոլոր տեսակի խոհանոցային պարագաները:
15. Ցանկանում եք ուտե՞լ: Պետք չէ: Կատարեք 20 կքանիստ, 50 ցատկ և դուրս եկեք զբոսնելու:
16. Համակարգչի դիմաց նստած ժամանակ 5 րոպեն մեկ ինչ-որ վարժություն կատարեք:
17. Սպորտով զբաղվելիս ուտել չեք ցանկանում 2 պատճառով.
ֆիզիկական – օրգանները չորանում են, քրտնում եք
հոգեբանական – կալորիաներ եք ծախսում և չեք ցանկանում նորից հավաքել
18. Ժամը մեկ ջուր խմեք:
19. Սուրճ, ծխախոտ, ալկոհոլ, գազավորված ըմպելիք, չիպս, մայոնեզ, երշիկ. սրանք Ձեր թշնամիներն են:
20. Ընկուզեղենը և յուղն օգտակար են, բայց շատ փոքր չափաբաժիններով:
21. Կարտոֆիլ, բայց ոչ տապակած:
22. Բոլոր գույների հացերում կալորիան նույնն է: Այնպես որ, սովորեք սնվել առանց հացի:
23. Թեյ մի խմեք: Եթե խմում եք, ապա գոնե՝ առանց շաքար և ոչ ուտելու հետ:
24. Կանաչ թեյ` օրը 2 գավաթ: Հանգստացնում է և մաքրում օրգանիզմը:
Պատրաստեց Անի Գաբուզյանը