Ֆրանսիան փախստականների պատճառով որոշել է փակել իր սահմանը
Ֆրանսիան ժամանակավորապես կվերսկսի սահմանային վերահսկողությունը Մերձավոր արևելքից եկող միգրացիոն աճող հոսքի պատճառով: Այս մասին երեկ հայտարարել է Ֆրանսիայի վարչապետ Մանուել Վալսը Ազգային ժողովում: Այս մասին հայտնում է korrespondent.net-ը:
«Ֆրանսիան ժամանակավորապես կվերսկսի սահմանային վերահսկողությունը, ինչպես դա արդեն արվել է ֆրանս-իտալական սահմանի որոշ հատվածներում, ինչպես դա հենց նոր արեց Գերմանիան: Եթե կարիք լինի, ապա մոտակա օրերին, շաբաթներին»,- հայտարարել է Վալսը:
Նրա խոսքով՝ սահմանային վերահսկողության վերականգնումը նախատեսված է շենգենյան կանոններով:
«Շենգենը անձանց ազատ տեղաշարժ է: Դա մեր նույնականացման, մեր անվտանգության մասն է կազմում, սակայն Շենգենը նաև ներքին սահմանների հսկողություն է, իսկ հակառակ դեպքում այն չի գործի»-, ասել է նա՝ պատգամավորներին բացատրելով ժամանակավոր միջոցառման անհրաժեշտությունը:
Ավելի վաղ Ավստրիան էր հայտարարել ժամանակավոր սահմանային վերահսկողություն սահմանելու մասին: