Ավստրալիայի նոր վարչապետ է դարձել Մալկոլմ Թերնբուլը
Նախկին բանկիր Մալկոլմ Թերնբուլը պաշտոնապես դարձել է Ավստրալիայի նոր վարչապետ: Երդմնակալության արարողությունը տեղի է ունեցել երկրի վարչապետ Թոնի Էբոթի հրաժարականից հետո, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Թերնբուլը դարձել է վերջին հինգ տարում Ավստրալիայի թվով արդեն չորրորդ վարչապետը: Նա խոստացել է լավացնել երկրի ծանր տնտեսական վիճակը, ինչը, վերջինիս խոսքով, չէր հաջողվել անել Էբոթի կառավարությանը:
Նախօրեին Էբոթը պարտվել էր Թերնբուլին Լիբերալ կուսակցության արտահերթ քվեարկության ժամանակ: 54 ձայն տրվել էր Թերնբուլին, 44-ը՝ Էբոթին:
Հայտարարելով Ավստրալիայի կառավարության ղեկավարի պաշտոնից հեռանալու մասին՝ Էբոթը հայտարարել է, որ իր ժամանակավրեպ պաշտոնաթողության պատճառն իրեն դավաճանած գործընկերներն են ու մամուլը: