
plus-size մոդելները՝ Lane Bryant նորաձև բրենդի գովազդային արշավում

Հագուստի Lane Bryant ապրանքանիշը, որը մասնագիտացած է մեծ չափսերի հագուստների արտադրության մեջ, ապացուցում է աշխարհին, որ գիրուկ աղջիկները ևս կարող են լինել ոճային ու գեղեցիկ:
Ապրանքանիշը գործարկել է գովազդային արշավ, որի գլխավոր հերոսուհիներն են plus-size մոդելներ Էշլի Գրեմը, Քենդիս Հաֆֆանը, Վիկտորյա Լին, Ջասթին Լեգոն, Ջորջիա Պրատն ու Սաբինա Կառլսոնը:
Գովազդային լուսանկարներն արվել են սև-սպիտակ գույնով: Աղջիկները կեցվածք են ընունում Lane Bryant-ի աշուն-ձմեռ հավաքածուի զգեստներով: