Բաժիններ՝

Հայրը ոտքով հարվածել է մահճակալին նստած որդու որովայնին, նրան ծանր վնաս պատճառել՝ հակաճառելու պատճառով

Դատարան է ուղարկվել 37-ամյա տղամարդու վերաբերյալ քրեական գործը:

Նրան մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա իր տան ննջասենյակում, մահճակալին պառկած վիճակում, անչափահաս որդու կողմից իրեն հակաճառելու հետ կապված՝ աջ ոտքով մեկ անգամ դիտավորությամբ հարվածել է իր մահճակալի վրա նստած որդու որովայնի ձախակողմյան հատվածին և նրա առողջությանը լյարդի ձախ բլթի և ճարպոնի պատռվածքների, ներքին արյունահոսության ձևով պատճառել կյանքին վտանգ սպառնացող ծանր վնաս:

Նրանք մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով՝ դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը: Խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս