Դորտմունդի «Բորուսիան» ցանկանում է երկարաձգել պայմանագիրը Հենրիխ Մխիթարյանի հետ
Դորտմունդի «Բորուսիան» պատրաստվում է նոր պայմանագիր առաջարկել Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանին:
Գերմանական «Sport Bild»-ը տեղեկացնում է, որ «Բորուսիան» արդեն ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ կսկսի բանակցությունները ֆուտբոլիստի հետ:
Հիշեցնենք, որ 26-ամյա խաղացողին «Բորուսիան» ձեռք էր բերել 2013 թվականին՝ 25 միլիոն եվրոյով: Ներկա պահին նրա տրանսֆերային արժեքը գնահատվում է մոտ 18 միլիոն: Հենրիխ Մխիթարյանի պայմանագրի ժամկետը լրանում է 2017 թվականին:
Սիրարփի Աղաբաբյան