Լավագույն մթերքները մկանների զարգացման համար
Շատերը գիտեն, որ պրոտեինն անհրաժեշտ է մկանային մասսա կառուցելու համար: Սակայն մկանների աճը պահանջում է ոչ միայն պրոտեիններ, այլև՝ սննդարար տարրեր:
Healthyfoodhouse կայքը ներկայացնում է մի քանի մթերքներ, որոնք ձեր մկանները կսնուցեն սննդարար տարրերով:
Նուշ
Նուշը հարուստ է պրոտեիններով: Միայն քառորդ բաժակ նուշը պարունակում է 8 գրամ պրոտեին, որը 2 գրամով ավելի է, քան մեկ ձվինը: Նուշը նաև չհագեցված ճարպերի աղբյուր է, որոնք անհրաժեշտ են սրտին: Նուշը պարունակում է մագնեզիում, հանքանյութ, որն անհրաժեշտ է օրգանիզմում ավելի քան 300 կենսաքիմիական ռեակցիաների համար, բացի այդ՝ օգնում է պրոտեինների սինթեզին:
Ձուկ
Մկանների զարգացման համար ձուկը լավագույն մթերքն է: Օրինակ, 100 գրամ թարմ սաղմոնը պարունակում է 25 գրամ պրոտեին: Ձուկը նաև պարունակում է այլ սննդարար հատկանիշներ: Սաղմոնը պարունակում է Օմեգա-3 ճարպաթթուներ: Սա վիտամին D-ի հրաշալի աղբյուր է:
Հավի միս
Հավի միսը, ապացուցված է, որ հրաշալի կերպով օգնում է մկանների զարգացմանը: Սպիտակ հավի մսի 100 գրամը պարունակում է 33 գրամ պրոտեին և միայն 4 գրամ ճարպեր:
Ձու
Ձուն հեշտ և արագ է պատրաստվում, համեղ է, բացի այդ, այն խիստ անհրաժեշտ է մկանների զարգացման համար: Մեկ ձուն պարունակում է 5-7 գրամ պրոտեին և միայն 60 կալորիա:
Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Հարությունյանը