Բաժիններ՝

«Մոլոտովի կոկտեյլ» են նետել Գլենդելում Հայաստանի հյուպատոսության վրա

Օգոստոսի 10-ին անհայտ մի հանցագործ «Մոլոտովի կոկտեյլ» է նետել Գլենդելում Հայաստանի հյուպատոսության շենքի վրա, այս մասին «Կալիֆորնիա Կուրիեր» թերթին հայտնեց լավատեղյակ մի անձ, որ չցանկացավ բացահայտել իր անունը:

Հյուպատոսության վերահսկողության տեսախցիկները արձանագրել են, որը ժամը 00.03-ին մի մեքենա է կանգ առել հյուպատոսության շենքի մոտ: Ուղևորը դուրս է եկել մեքենայից և դյուրավառ հեղուկով լի շիշը վառելով նետել շենքի ուղղությամբ: Նետված օբյեկտից այրման հետքեր են մնացել շենքի արտաքին պատի մի փոքր հատվածի վրա և խանձվել են մոտակա ծառի ճյուղերը:

Երբ Գլենդելի ոստիկանությունը հասավ հյուպատոսություն, հարձակվողներն արդեն փախել էին հանցագործության վայրից:

Թե Գլենդելի ոստիկանությունը, թե ԱՄՆ-ի պետդեպարտամենտի անվտանգության ծառայությունը ակտիվորեն հետաքննում են հրկիզման փորձը:

Առաջին անգամ է, որ հայկական դիվանագիտական մի շենք հարձակման է ենթարկվել Միացյալ Նահանգներում, և հավանաբար՝ ամբողջ աշխարհում:

Գլենդելի ոստիկանության մամուլի խոսնակը «Կալիֆորնիա կուրիեր»-ին ասաց, որ չի կարող որևէ մեկնաբանություն անել, քանի որ միջադեպի շուրջ հետաքննությունը շարունակվում է:

Հարութ Սասունյան
www.TheCaliforniaCourier.com

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս