Վարդան Պետրոսյանն այսօրվանից աշխատանքի կանցնի
Դերասան Վարդան Պետրոսյանն այսօրվանից աշխատանքի կանցնի: Այս մասին 168.am-ին հայտնեց ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության հանրային կապերի բաժնի պետ Գոռ Ղլեչյանը:
Նշենք, որ Վարդան Պետրոսյանն աշխատանքային պայմանագիր էր կնքել «Օվացիա» պրոդյուսերական կենտրոնի հետ:
Հիշեցնենք, որ Վարդան Պետրոսյանը դատապարտվել էր 2013թ., հոկտեմբերի 20-ին տեղի ունեցած ավտովթարի գործով: Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի վճռով՝ նա դատապարտվել էր 5 տարվա ազատազրկման, սակայն օրերս որոշում էր կայացվել, որ նա պատիժը կշարունակի կրել բաց ռեժիմով: