Բաժիններ՝

Դդմիկով դիետա, որ կօգնի մեկ շաբաթում նիհարել 5 կիլոգրամ

Դդմիկով դիետան հայտնի է արդեն շատ տասնամյակներ, բայց երբեք էլ չի կորցրել իր արդիականությունը: Պատճառը՝ դիետայի արդյունավետությունը, սննդարարությունն ու հեշտ լինելն է: Դիետան ոչ միայն կարգավորում է օրգանիզմի նյութափոխանակությունը, առողջարար է, այլև արդյունավետ կերպով նվազեցնում է քաշը: 10 օրում կարելի է նիհարել 5-12 կիլոգրամ, իսկ նվազագույն արդյունքը 1 շաբաթում 5 կիլոգրամ նիհարելն է:

Դդմիկով դիետայի կանոններն են.

  • օրվա ընթացքում պետք է ուտել կես կիլոգրամից ոչ պակաս դդմիկ:
  • օրվա ընթացքում պետք է ուտել ոչ պակաս, քան 5 անգամ:
  • պետք է խմել 2 լիտրից ոչ պակաս հեղուկ. ցանկալի է, որ հեղուկը լինի կամ ջուր, կամ թեյ:
  • այս դիետայի ժամանակ հակացուցված է աղը. միակ թույլատրելի համեմունքը չորացրած ու փոշու վերածված ծովային կաղամբն է:
  • դիետային պետք է հետևել ուղիղ 10 օր, իսկ սննդակարգը կարելի է դասակարգել այնպես, ինչպես ուզում եք:
  • դիետայի ընթացքում պետք է հրաժարվել ալկոհոլից, շաքարից և շոկոլադից:

Դիետան ունի 2 հիմնական սննդակարգ, որը կներկայացնենք՝ ըստ օրերի: Ցանկալի է, որ սննդակարգերն օգտագործվեն ըստ հերթականության, սակայն ոչ մի սարսափելի բան տեղի չի ունենա, եթե 2-3 օր կրկնվի նույն սննդակարգը:

Սննդակարգ առաջին

Կարդացեք նաև

Առաջին սննդակարգի համար նախաճաշին պետք է ուտել դդմիկի քերուկով պատրաստված համեղ ու օգտակար ուտեստ: Պատրաստելու համար անհրաժեշտ է քերիչի մեծ ու բարակ անցքերով անցկացված 3-4 միջին չափի դդմիկ:

Քերուկի վրա պետք է ավելացնել 3 գդալ ալյուր և մեկ հում ձու: Այս զանգվածին պետք է ավելացնել թարմ մաղադանոս: Այս զանգվածը կարելի է լցնել անգամ կեքսերի համար նախատեսված ձևույթներում, բայց եթե ունեք երկաթե ձևույթներ, ապա ցանկալի է, որ օգտագործեք դրանք: Պետք է կես ժամ եփել միկրոալիքային վառարանում՝ 220-230 ջերմաստիճանում:

Երկրորդ նախաճաշն ավելի հեշտ է պատրաստվում: Պարզապես պետք է կտրատել դդմիկը, ավելացնել քառակուսիներով կտրատված թարմ գազար և թարմ վարունգ: Ավելացրեք մանր կտրատված սամիթ և մի քանի կաթիլ կիտրոնի հյութ:

Ճաշի համար պետք է պատրաստել նեխուրով և բանջարեղեններով տաք ապուր: Երկրորդ ճաշին կերեք մեկ կտոր խաշած հնդկահավ և հազարով (մարոլ) աղցան:

Երեկոյին մոտ կարող եք ուտել առանց ճարպի կաթնաշոռ և քերած իմբիրով և բուլղարական պղպեղով աղցան: Որպես հավելում՝ կարող եք ուտել բնական յոգուրտ:

Ընթրիքի համար պատրաստեք դդմիկով նավակներ: Երկարությամբ 2 մասի բաժանեք դդմիկը, գդալի միջոցով հեռացրեք միջուկը և ավելացրեք դրա փոխարեն այն բանջարեղենը, որը շատ եք սիրում: 30-40 րոպե պետք է եփել 250 աստիճան ջերմաստիճանում: Հիշեք, որ չպետք է որևէ համեմունք օգտագործեք:

Սննդակարգ երկրորդ

Նախաճաշին կերեք դդմիկով ալադիներ: Պատրաստման ձևը շատ հեշտ է: Պարզապես պետք է քերել դդմիկը, հեռացնել գոյացած ջուրը, ավելացնել 3 թեյի գդալ ալյուր, փոքր-ինչ քացախ: Այն պետք է տապակել ձիթապտղի յուղի մեջ՝ մինչև վարդագունելը:

Երկրորդ նախաճաշին պետք է ուտել դդմիկով, գազարով և վարունգով աղցան: Բաղադրությունը կարող եք տեսնել առաջին սննդակարգում:

Ճաշին կերեք դդմիկով ապուր:

Երկրորդ ճաշին փորձեք դդմիկը՝ շոգեխաշած սնկով և սոխով:

Ընթրիքին հավի շոգեխաշած կրծքամիս, հազարով աղցան և դդմիկով խավիար կերեք:

Հիշեք, որ նշված բաղադրատոմսերով ճաշացանկը կարող եք ուտել տարբեր հերթականությամբ, ամենակարևորը՝ ոչինչ չավելացնել բաղադրությունների մեջ:

Սիրարփի Աղաբաբյան

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930