Բաժիններ՝

«Հայաստանի երկաթգծի աշխատանքը շատ բարձր ենք գնահատում». Բելառուսի երկաթգծի անվտանգության գծով առաջին տեղակալ

«Տարածաշրջանի բոլոր երկաթգծերը կապված են իրար հետ ու դրա համար մենք լավ տեղեկացված ենք մեկս մյուսի աշխատանքից»,-այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Բելառուսի երկաթգծի անվտանգության գծով առաջին տեղակալ Իվան Բրեչկոն՝ ԱՊՀ երկրների երկաթուղային տրանսպորտի խորհրդի երկաթուղային տրանսպորտում անվտանգության հարցերով հանձնաժողովի հերթական նիստից հետո:

Հիշեցնենք, որ այսօր նախկին Սովետական միության բոլոր հանրապետությունների ներկայացուցիչները (բացառությամբ՝ Ադրբեջանի) Երևանում մասնակցում են ԱՊՀ երկրների երկաթուղային տրանսպորտի խորհրդի երկաթուղային տրանսպորտում անվտանգության հարցերով հանձնաժողովի ամենամյա նիստին: Նշենք, որ այս տարվա նիստը ղեկավարում էր Բելառուսի ներկայացուցիչ Իվան Բրեչկոն:

«Սա արդեն մեր հանձնաժողովի 6-րդ նիստն է: Քննարկվել են կազմակերպչական հարցեր, ու գլխավոր հարցը վագոնների վերանորոգման աշխատանքներն իրականացնելու հարցն է: Սա շատ ակտուալ հարց է բոլոր երկաթգծերի համար, քանի որ այդ երկաթգծերն անցում են մեր բոլորի երկրներով: Այդ պատճառով մենք բոլորս շահագրգռված ենք, որ մեզ մոտ ոչ վթարային աշխատանքն ապահովվի: Նիստի նպատակն է՝ համակարգել մեր աշխատանքները և քննարկել երկաթգծերի տեղաշարժի անվտանգության հարցերը»,- նշեց Ի. Բրեչկոն:

Հարցին՝ տեղյա՞կ եք՝ ինչպես է աշխատում Հայաստանի երկաթգիծը և ինչպե՞ս եք գնահատում նրա աշխատանքը, Բելառուսի ներկայացուցիչն այսպես պատասխանեց.

«Այո, մենք ծանոթ ենք գրեթե բոլոր երկաթգծերի աշխատանքներին: Մենք Հայաստանի երկաթգծի աշխատանքը շատ բարձր ենք գնահատում: Առաջին հայացքից այն շատ լավ է աշխատում, թեպետ այս քանի օրը մենք պետք է գնանք ու հետևենք աշխատանքների ընթացքին»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս