Գագիկ Ծառուկյանի սանիկ Արթուր Հարությունյանին (Պալաչ) հասկանալի չէ՝ ինչո՞ւ հանկարծ աշխատող «Քինգ դե լյուքսը» սնանկ ճանաչվեց. «Ժամանակ»

Թերթը գրում է. «Աբովյանի քաղաքապետի նախկին թեկնածու Արթուր Հարությունյանին (Պալաչ) պատկանող «Քինգ դե լյուքս» ընկերությունը, չնածած որ սնանկ է ճանաչվել, սակայն շարունակում է ուղևորափոխադրումներ իրականացնել դեպի Ռուսաստանի դաշնություն՝ տարբեր քաղաքներ, Վրաստան: Այս պահի դրությամբ դեպի Մոսկվա տոմսն արժե 25 հազար դրամ:

Հիշեցնենք, որ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի վճռով դեռ այս տարվա հունիսի 19-ին Գագիկ Ծառուկյանի սանիկ Արթուր Հարությունյանին պատկանող «Քինգ դե լյուքս» ընկերությունը սնանկ է ճանաչվել: Գործով նշանակված է սնանկության կառավարիչ և սեպտեմբերից սկսած սնանկության գործով դատական նիստերը կսկսվեն: Հիշեցնենք, որ ընկերությունը սնանկ ճանաչելու պահանջով դատարան է դիմել «Առեքսիմբանկը», քանի որ Արթուր Հարությունյանը իրենց վարկառուն է եղել և ինչ-որ պահից սկսած սկսել է չմարել վարկը:

Մինչդեռ Արթուր Հարությունյանի պաշտպան Ալեքսանդր Սիրունյանի խոսքով՝ իրենց համար շատ տարօրինակ է, թե ինչու հանկարծ աշխատող ընկերությունը սնանկ ճանաչվեց:

«Սնանկության դատական գործընթացն առաջին հերթին ուղղված է նրան, որպեսզի պարզվի, թե ընկերությունը ինչու է սնանկ ճանաչվել, և թե ինչ միջոցներ կարելի է ձեռնարկել ընկերության անվճարունակությունը վերացնելու համար: Եվ հիմա մենք անհամբեր սպասում ենք, որ դատարանը պարզի, թե ինչու հանկարծ նորմալ աշխատող, վարկերը վճարող, հարկերը վճարող ընկերությունը դարձավ սնանկ, ով էր դրա մեղավորը»,- ասաց փաստաբանը՝ հավելելով, որ իրենք դեռ չունեն այդ հարցերի պատասխանները»,-գրում է թերթը:

Մանրամասները՝ «Ժամանակ» թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս