Բաժիններ՝

Բրիտանուհին նիհարել է 38 կիլոգրամով, որպեսզի ամուսնանա

Յուրաքանչյուր աղջիկ ցանկանում է իր հարսանիքին ամենագեղեցիկը լինել, և դա բնական է: Ուելսի բնակչուհի Քլեր Քրոուտերը, cosmo.ru-ի տվյալներով, չէր ցանկանում ամուսնանալ իր սիրելի Սթիվենի հետ, քանի դեռ չէր նիհարել: Քլերի խոսքերով (ով այդ ժամանակ 90 կիլոգրամ էր)՝ միակ բանը, որ նա չէր ցանկանում, հարսանիքին գեր լինելն էր:

Այժմ 31-ամյա Քլերն իդեալական կազմվածք ունի՝ ձգված և մարզված մարմին: Նա պատմում է, որ նախկինում մանկաբարձուհի է աշխատել, և ժամանակի սղության պատճառով հաճախ համբուրգերներ և անառողջ արագ-սնունդ էր օգտագործում: Այնուամենայնիվ, հարսանիքին ամենագեղեցիկը լինելու ցանկությունն ամեն ինչից վեր գտնվեց, և բրիտանուհին 10 ամիսների ընթացքում նիհարեց 25.5 կիլոգրամով՝ ճիշտ սննդակարգի և նիհարելու խմբակների շնորհիվ:

Ժամանակի ընթացքում 25.5 կիլոգրամները շատացան: Աղջիկը ցանկանում էր, բացի նիհարելուց, նաև գեղեցիկ կազմվածք ունենալ, այդ իսկ պատճառով բաց չէր թողնում ֆիթնեսի պարապմունքները:

Իսկ աղջկա փեսացուն՝ Սթիվենը, ամեն կերպ քաջալերում և աջակցում էր հարսնացուին, անգամ ինքն էլ հետևում էր իր սննդակարգին և կազմվածքին: Մարզանքների շնորհիվ Քլերը ևս 13 կիլոգրամ կորցրեց: Արդյունքում՝ աղջիկը ոչ միայն նիհարեց 13 կիլոգրամով, այլև՝ ամուսնացավ իր երազանքների զգեստով:

Untitled-1

Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Հարությունյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս