Բաժիններ՝

Կողոպուտ կատարողները հայտնաբերվել և ձերբակալվել են

Օգոստոսի 17-ին ոստիկանության Արաբկիրի բաժնում հաղորդում էր ստացվել երեք անհայտ անձանց կողմից 1984 թ. ծնված Գենադի Թ.-ի և 1981 թ. ծնված Հայկանուշ Վ.-ի նկատմամբ կողոպուտ կատարելու և վերջինիս պարանոցից ոսկյա շղթան ու պայուսակը, որի մեջ կար 150.000 դրամ, հափշտակելու մասին:

Ոստիկանության ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում՝ 1989 թ. ծնված Հակոբ Պ.-ն և 1990 թ. ծնված Զավեն Հ.-ն կողոպուտ կատարելու կասկածանքով բերման են ենթարկվել բաժին:

Պարզվել է, որ նրանցից բացի կողոպուտին մասնակցել է նաև 1983 թ. ծնված Մխիթար Մ.-ն ( ներկայումս` ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» ՔԿՀ կալանավոր):

Հակոբ Պ.-ն և Զավեն Հ.-ն ձերբակալված են:
Կատարվում է քննություն:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930