Հրաժարվե՛ք էներգետիկ ըմպելիքներից
Օրեցօր էներգետիկ ըմպելիքներն ավելի ու ավելի հանրահայտ են դառնում: Շատերն այդ ըմպելիքները խմում են կեսօրին՝ ամբողջ օրվա էներգիան ստանալու համար: Բայց քչերը գիտեն, թե որքան վնասակար կարող են լինել էներգետիկ այդ ըմպելիքները:
Ինչո՞ւ են դրանք այդքան վնասակար
Յուրաքանչյուր էներգետկ ըմպելիք արյունը մածուցիկ է դարձնում, իսկ սա կարող է հանգեցնել կաթվածի կամ սրտանոթային այլ խնդիրների: Ապացուցված է, որ էներգետիկ ըմպելիք օգտագործելուց մեկ ժամ հետո մեր արյան հոսքը շեղվում է սովորական վիճակից:
Այս ըմպելիքներն արտադրող կազմակերպություների ներկայացուցիչները պնդում են, որ իրենց արտադրանքն ունի նույն ազդեցությունն, ինչ սուրճը կամ գազավորված ըմպելիքները:
Սա իրականում ճիշտ է: Մեկ բաժակ սուրճը կամ գազավորված ըմպելիքները ձեզ էներգիա կհաղորդեն, սակայն դա շատ կարճ ժամանակով կլինի:
Սուրճի և էներգետիկ ըմպելիքների միջև հիմնական տարբերությունն այն է, որ մենք չգիտենք, թե էներգետիկ ըմպելիքների այլ բաղադրիչներն ինչպիսի ազդեցություն կունենան, երբ խառնվեն կոֆեինի հետ:
Էներգետիկ ըմպելիքների մեջ առկա Ասպարտամ անունը կրող տարրը, ապացուցված է, որ կարող է առաջացնել ալերգիաներ, նյարդային խնիրներ, մարսողական խանգարումներ և այլն: Ասպարտամը քաղցրացուցիչ է, որ ավելի քան 180 անգամ քաղցր է շաքարից:
Որոշ երկրներ այժմ արգելել են այս ըմպելիքների վաճառքը երկրի ներսում, քանի որ պարզել են դրանց բացասական ազդեցության, հետևանքների մասին:
Ապացուցված է, որ էներգետիկ ըմպելիքները կարող են վնասել արյան անոթները և դրանց աշխատանքը: Օրգանիզմը պաշտպանելու համար պետք է խուսափել այս տեսակ ըմպելիքներ օգտագործելուց, և հատկապես, եթե ունեք հետևյալ հիվանդությունները՝
Արյան բարձր ճնշում
Քրոնիկ հոգնածություն
Սթրես
Սրտանոթային հիվանդություններ
Արյան խնդիրներ
Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Հարությունյանը