Մահվան ելքով վրաերթ Երևանում` «ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ» ապահովագրական ընկերության դիմաց. shamshyan.com
Այսօր` սեպտեմբերի 3-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում:
Ժամը 21:30-ի սահմաններում Երևանի բնակիչ, 39-ամյա Արմեն Խաչատրյանը իր վարած Opel Asrta մակնիշի 34 AO 762 համարանիշի ավտոմեքենայով Գայի պողոտայում` «ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ» ապահովագրական ընկերության դիմաց, վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող հետիոտնին:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վրաերթի ենթարկվածը տեղափոխվել է Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն, սակայն հիվանդանոցի ճանապարհին մահացել է:
Ոստիկանությունն ու քննչական բաշժինը պարզում են մահացածի ինքնությունը:
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: