Եվա Լոնգորիան ներկայացրել է տնային տեքստիլի սեփական հավաքածուն
Դերասանուհի, Eva’s Kitchen խոհարարական գրքի հեղինակ, L’Oreal Paris-ի գեղեցկուհի Եվա Լոնգորիան որոշել է զբաղվել դիզայներությամբ: Իր շատ գործընկերների նման Եվան չի զբաղվում հագուստի դիզայնով, այլ ընտրել է տնային տեքստիլով զբաղվելու ճանապարհը: Իր հարցազրույցներից մեկում գեղեցկուհին նշել է, որ այս աշխատանքը եղել է իր վաղեմի երազանքը և այն, վերջապես, իրականություն է դարձել:
Օրերս Լոս Անջելեսի JCPenney խանութ-սրահում տեղի ունեցավ Eva Longoria Home հավաքածուի պաշտոնական ցուցադրությունը: Հիմնականում ընտրվել են մոխրագույնի երանգները: Ըստ դերասանուհու՝ մոխրագույնը հանգստի և հարմարավետության զգացում առաջացնելու համար լավագույն ընտրությունն է:
«Եթե ցանկանում եք տանը ինչ-որ բան փոխել, ապա սկսեք ննջարանից: Ննջարանի նոր տեսքը կարող է նոր շունչ տալ ձեր հարաբերություններին: Իսկ եթե ուզում եք, որ տանը ամեն ինչ շատ հարմարավետ լինի, ապա սկսեք բազմոցի բարձերի ձևափոխումից: Այս քայլերը բավական կլինեն տանը նոր շունչ հաղորդելու համար»,- պատմել է Լոնգորիան:
Սիրարփի Աղաբաբյան