Կիտրոնի կեղևը՝ հոդացավերի դեմ
Բնակչության մեծ մասը տառապում է այնպիսի առողջական խնդրի պատճառով, ինչպիսին է հոդացավը, սակայն քչերը գիտեն, որ այս ցավոտ խնդրի դեմ բուժման միակ բանալին կիտրոնն է: Կիտրոնը հայտնի է իր թարմացնող և վերականգնող հատկանիշներով, բայց դրա օգտակար հատկանիշներն այդքանով չեն սահմանափակվում:
Կիտրոնն ունի մի քանի օգտակար հատկանիշներ, որոնց այն շնորհիվ օգտագործվել է դարեր շարունակ:
Կիտրոնը հարուստ է վիտամիններով և հանքանյութերով, արդյունավետ կերպով պաշտպանում է վիրուսներից: Կիտրոնն օգտակար է այնպիսի օրգանների համար, ինչպիսիք են՝ ստամոքսը, լյարդը, սրտանոթային համակարգը, աղիները և կենտրոնական նյարդային համակարգը:
Այն լավացնում է մարսողական համակարգը, թարմացնում է մաշկը, ամրացնում իմունային համակարգը և բուժում մրսածությունը: Կիտրոնը կարող է բուժել ակնեն, պիգմենտները կամ մաշկի այլ խնդիրները:
Կիտրոնը հրաշալի միրգ է, որը լի է մի քանի բնական տարրերով՝
- Վիտամին C,
- Վիտամին B1,
- Վիտամին B6,
- Վիտամին A,
- Պեկտին,
- Ֆոլաթթու,
- Ֆոսֆոր,
- Կենսաֆլավոնոիդներ,
- Կալիում,
- Կալցիում,
- Մագնեզիում,
- Մանգան:
Կիտրոնի կանոնավոր օգտագործումը կօգնի կանխարգելել մի քանի նոր սկսվող հիվանդություններ: Հետազոտությունները ցույց են տվել, որ կիտրոնը կարող է կանխարգելել և պայքարել հետևյալ հիվանդությունների դեմ՝ երիկամների քարեր, լարինգիտ, բարձր ճնշում, հարբուխ, ինֆեկցիաներ, արթրիտ, քաղցկեղ և այլն:
Կիտրոնն օգնում է նաև հոդացավերի դեպքում: Այն հրաշալի մի քանի բաղադրատոմսերի հիմնական բաղադրիչն է:
Ձիթապտղի յուղ և կիտրոն
Բաղադրիչներ
- Կիտրոնի կեղև
- Ձիթապտղի յուղ
Պատրաստման եղանակը
Կիտրոնի կեղևը լցրեք տարայի մեջ, ավելացրեք ձիթապտղի յուղ՝ այնքան, մինչև կեղևը ծածկվի, տարան ծածկեք: Թողեք մնա 2 շաբաթ: Քնելուց առաջ թանզիֆի մի կտոր վերցրեք, վրան տարածեք ստացված խառնուրդից և տեղադրեք ցավացող հոդերին: Վրան պոլիէթիլենային տոպրակով և շարֆով ծածկեք, թողեք մնա ամբողջ գիշեր:
Այս բուժման ազդեցությունը կզգաք շատ շուտ, ավելին, հաջորդ առավոտյան կզգաք, որ ցավերն անցել են:
Նյութը հրապարակման պատրատսեց Լիլիթ Հարությունյանը