Բաժիններ՝

Rambler&Co-ի գործադիր տնօրեն է նշանակվել Ռաֆայել Աբրամյանը

Rambler&Co ընկերությունների խմբի գործադիր տնօրեն է նշանակվել Ռաֆայել Աբրամյանը (Рафаэль Абрамян): Այս մասին ասվում է ընկերության մամլո հաղորդագրությունում:

Աբրամյանը նոր պաշտոնում պատասխանատու կլինի ընկերության գործառնական ու ռազմավարական զարգացման համար՝ կենտրոնանալով նոր նախագծերի արդյունավետության բարձրացման ու արագ գործարկման վրա:

«Ընկերությունը հավակնոտ խնդիրներ ունի, ու ես ուրախ կլինեմ առավելագույն ջանքեր գործադրել դրանց իրականացման ուղղությամբ, մանավանդ, որ ինձ այդ հարցում կօգնեն ընկերության աշխատակիցները, որոնք ապացուցել են այսօրվա տուրբուլենտային շուկայում հաջողության հասնելու իրենց կարողությունը»,- իր նշանակումը մեկնաբանել է Աբրամյանը:

Նրա խոսքով՝ առաջնային խնդիրը լինելու է ընկերության ռազմավարության բյուրեղացումը ու համապատասխան գործառնական փոփոխությունները՝ առավելագույնս արդյունավետ օգտագործելու աճի այն կետերը, որոնք տալիս է շուկան:

2012 թվականից Ռաֆայել Աբրամյանը ղեկավարել է A&NN խմբի տեխնոլոգիական ու ինտերնետ ակտիվները: Այս հիմնադրամն է ղեկավարում Ալեքսանդր Մամուտի բոլոր ակտիվները ու մասնակցություն էր ունեցել SUP Media ու  «Ռամբլեր-Աֆիշա» հոլդինգների միաձուլման գործարքի անցկացմանը, որի արդյունքում էլ ձևավորվեց Rambler&Co ընկերությունների խումբը:

Մինչ A&NN-ում աշխատելը Ռաֆայել Աբրամյանն աշխատել է ռազմավարության դեպարտամենտում ու СММ ընկերությունում, որը ղեկավարել է «Սիստեմայի» ակտիվները, ինչպես նաև PricewaterhouseCoopers ընկերությունում:
Rambler&Co-ն ռուսական խոշորագույն ընկերությունների խումբ է, որը աշխատում է մեդիայի, տեխնոլոգիայի ու էլեկտրոնային կոմերցիայի ոլորտներում:

Ընկերությունների խումբը ձևավորվել է 2013 թվականին «Աֆիշա-Ռամբլերի» ակտիվների միավորման արդյունքում  («Ռամբլեր», «Աֆիշա», «Լենտա.ռու», «Բեգուն», «Փրայս-էքսպրես» ու  «Ռամբլեր-Խաղեր» ինտերնետ-հոլդինգ) ու SUP Media («Գազետա.ռու», LiveJournal.com, «Չեմպիոն.քոմ» ու այլն):

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս