Բաժիններ՝

Որ երկներից են ավելի շատ գումար ուղարկում միգրանտները

Աշխարհի մակարդակով միգրանտները մեծ գումարներ են ուղարկում իրենց հայրենիքում մնացած ընտանիքներին՝ միջազգային փոխանցումների եղանակով, որոնց այլ կերպ անվանումեն նաև տրանսֆերտներ։ Ինչպես վերջերս գրել էր Business Insider-ը, դրամական փոխանցումների շուկայում գերիշխում են Western Union, MoneyGram և Ria վճարային համակարգերը։

Forbes-ը  նույնպես անդրադարձել է փոխանցումների թեմային՝ պարզելով, թե որ երկրներն են տրանսֆերտների ամենախոշոր դոնորները։

Տրանսֆերտային շուկայի ընդհանուր ծավալը նախորդ տարի կազմել է 583 մլրդ դոլար։ Այդ գումարի 22%-ը (մոտ 131 մլրդ դոլար) բաժին է ընկնում ԱՄՆ-ին։

Սաուդյան Արաբիան երկրորդ տեղում է. այս երկրում աշխատող միգրանտները 2014-ին իրենց հայրենիքներ են ուղարկել ընդհանուր առմամբ 45 մլրդ դոլար։

Կարդացեք նաև

Երրորդ տեղում Արաբական Միացյալ Էմիրություններն են՝ 29 մլրդ դոլարով։

biggest-remmittances

ԱՄԷ-ին հաջորդում են Միացյալ Թագավորությունը, Գերմանիան և Կանադան։

Առաջին տասնյակում է նաև Ռուսաստանի Դաշնությունը։ ՌԴ-ում աշխատող միգրանտները 2014-ին այդ երկրից դուրս են ուղարկել 21 մլրդ դոլար։ Տրանսֆերտների արտահոսքի ցուցանիշով Ռուսաստանը 7-8-րդ տեղերն է կիսում Ֆրանսիայի հետ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս