![](/banners/BeFunky-design.jpg)
Քիմ ու Քորթնի Քարդաշյանների դուստրերը վերածվել են ջրահարսների
![](https://168.am/wp-content/uploads/2015/08/20150819-kim-1.jpg)
Օրերս Քիմ Քարդաշյանը, Քանյե Ուեսթն ու փոքրիկ Նորդը մեկնել են հանգստի Սեն-Բարթս կղզի: Տեղ հասնելուն պես Քիմը սկսել է լուսանկարներ հրապարակել իր Instagram-ում: Նա արդեն հասցրել է տեղեկացնել սոցցանցի իր հետևորդներին, որ իր աղջիկը մեկ օրով հասցրել է դառնալ ջրահարս, հայտնում է spletnik.ru-ն:
Դատելով ամեն ինչից՝ Քիմն ու նրա քույրը՝ Քորթնին, ով նույնպես հանգստանում է այդտեղ, որոշել են իրենց երեխաներին անմոռանալի տոն պարգևել: Նրանք հրավիրել են պրոֆեսիոնալ ջրահարսի, ով շոու է ցույց տվել լողավազանում, ինչպես նաև իրենց երեխաների համար գնել են այդ միջոցառմանը համապատասխան կոստյումներ՝ պոչեր:
«Փոքրիկ ջրահարսներ»,- լուսանկարը մակագրել է կինը, որտեղ պատկերված են Նորդն ու քրոջ աղջիկը:
Ձախից՝ Քորթնիի դուստր Պենելոպան, աջից՝ Նորդը