Անկարան «Թուրքական հոսքի» վերաբերյալ համաձայնագրի նախագիծն ուղարկել է Մոսկվային
Անկարան Մոսկվային է ուղարկել «Թուրքական հոսք» գազատարի վերաբերյալ համաձայնագրի նախագիծը, հայտնում է Reuters-ը՝ վկայակոչելով Թուրքիայի էներգետիկայի ու բնական պաշարների նախարար Թաներ Յըլդըզին:
Վերջինս ընդգծել է, թե Անկարան սպասում է այդ փաստաթղթի վերաբերյալ ռուսական իշխանությունների արձագանքին:
Թաներ Յըլդըզը նաև ասել է, որ ռուսական գազի վաճառքը Թուրքիայում այս տարվա 5-6 ամսվա կտրվածքով նվազել է 8%-ով:
Անցած շաբաթ ՌԴ էներգետիկայի փոխնախարար Անատոլի Յանովսկին հայտարարել էր, թե ռուս-թուրքական բանակցությունները «Թուրքական հոսքի» վերաբերյալ մոտ ապագայում կվերսկսվեն:
«Գազպրոմը» խոստացել է սկսել առաջին ճյուղի շինարարությունը 2015թ. ամռանը ու այն գործարկել 2016 թվականի վերջին:
Սակայն նախագիծը դեռ տեղից չի շարժվել, ու գազի մատակարարն անգամ խզել է պայմանգիրը շինարարության կապալառուի հետ:
Ավելի վաղ Մոսկվան ուղարկել էր Անկարային գազատարի առաջին ճյուղի շինարարության վերաբերյալ միջկառավարական համաձայնագրի նախագիծը: