ԱՄՆ-ը հայտարարել է Եվրոպայում խոշորագույն ռազմաօդային զորավարժությունների անցկացման մասին
Եվրոպայում անցկացվում են Սառը պատերազմի ժամանակներից ի վեր խոշորագույն ռազմաօդային զորավարժությունները ԱՄՆ-ի ու նրա եվրոպական դաշնակիցների մասնակցությամբ: Այս մասին օգոստոսի 18-ին հայտարարել է Բավարիայի Գրաֆենվյոր ռազմաբազայում տեղակայվախ ամերիկյան հրամանատարությունը:
4-շաբաթյա զորավարժությունները սկսվել են դեռ օգոստոսի 15-ին, դրանց մասնակցում է մոտ 5 հազար զինվոր ՆԱՏՕ-ի 11 երկրից:
Ռազմական ավիացիայի նախապատրաստությունները կշարունավեն մինչև սեպտեմբերի 13-ը ու կանցկացվեն Գերմանիայի, Բուլղարիայի, Ռումինիայի ու Իտալիայի տարածքում:
Զորավարժությունների առանցքային պահը կդառնա օդային դեսանտի վայրէջքը Գերմանիայի Հոենֆելստ ամերիկյան ռազմաբազայում, հայտնում է AFP-ը:
Բացի ԱՄՆ-ից՝ զորավարժություններին մասնակցում են Գերմանիան, Բուլղարիան, Իտալիան, Ֆրանսիան, Հունաստանը, Նիդեռլանդները, Լեհաստանը, Պորտուգալիան, Իսպանիան ու Մեծ Բրիտանիան:
Ըստ ամերիկացի զինվորականների՝ զորավարժությունների նպատակն է ցուցադրել ՆԱՏՕ-ի ուժերի կարողությունը անցկացնել «արագ օպերացիաներ հանուն ուժեղ ու անվտանգ Եվրոպայի»: