Բաժիններ՝

Կառուցապատողներն իրենք կձևավորեն և կղեկավարեն ավարտված շինարարության ընդունող հանձնաժողովը

 

Կառավարությունն այսօր իր նախկին որոշումներից մեկում կատարել է փոփոխություններ և լրացումներ, որոնց համաձայն ավարտված շինարարության ընդունող հանձնաժողովը ձևավորում և ղեկավարում է կառուցապատողը, բացառությամբ վտանգավոր և տեխնիկապես բարդ կամ երկու և ավելի պետությունների շահերին առնչվող ՀՀ օրենսդրությամբ բարձրագույն ռիսկայնության աստիճանի (V կատեգորիայի) դասակարգում ունեցող օբյեկտների: Ըստ այդմ, տեղական ինքնակառավարման մարմիններն ազատվում են լրացուցիչ ծավալուն աշխատանքից. վերջիններիս մնում է օրենսդրությամբ իրենց վերապահված ավարտված շինարարական օբյեկտի վերջնական փաստագրումը:  Այս գործընթացն ապակենտրոնացվում է և դառնում ավելի թափանցիկ ու մատչելի, քանի որ դրանով զբաղվելու է հենց շինարարական օբյեկտի ամենաշահագրգիռ կողմը` կառուցապատողը: Վարչապետի դիտարկմամբ այս որոշման շնորհիվ հեշտանում է շինարարության գործընթացը և զերծ մնում արհեստական խոչընդոտներից:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31