Պատրաստեք գազարի հյութ, խմեք և ապրեք մինչև 100 տարի
Գազարը պարունակում է այնպիսի առողջարար տարրեր, ինչպիսիք են` բետա-կարոտինը, ֆալկարինոլը, վիտամին A-ն, հանքանյութերը և հակաօքսիդանտները: Justnaturallife կայքը ներկայացնում է պարզ և հրաշալի բաղադրատոմս, որը կօգնի լավացնել առողջությունն ու երկարացնել կյանքը:
Բաղադրություն
- 2 սմ երկարությամբ կոճապղպեղ
- 4 գազար
- 3 խնձոր
- Կես կիտրոնի հյութ
Պատրաստման եղանակը
Խառնեք բոլոր բաղադրիչները հարիչով այնքան, մինչև համասեռ զանգված ստանաք: Ըմպելիքը խմեք առավոտյան դատարկ ստամոքսին՝ թարմ պատրաստված:
Կոճապղպեղն ունի խոլեստերինը նվազեցնող, ստամոքսի բակտերիաները սպանող հատկանիշներ: Այն դրական կերպով ազդում է աղիքային ֆլորայի վրա, հանգստացնում է բորբոքումները, գլխացավերն ու միգրենը:
Գոյություն ունեն հազարավոր օգտակար հատկանիշներ, որոնցով օժտված է գազարը: Այն նվազեցնում է խոլեստերինի մակարդակը, կանխարգելում է սրտի կաթվածը, բուժում որոշ տեսակի քաղցկեղները և այլն: Այն նաև լավացնում է տեսողությունը, իսկ մաշկը դարձնում է փափուկ և հարթ:
Խնձորը լավացնում է իմունիտետը, օգնում ազատվել ավելորդ կիլոգրամներից, լավացնում է լյարդի և երիկամների աշխատանքը: Այն նաև կանխարգելում է բերանի խոռոչի հիվանդությունները, նվազեցնում սթրեսը, հոգնածությունն ու վերացնում անքնությունը, պաշտպանում է սիրտն ու արյունատար անոթները:
Կիտրոնն ունի մի քանի օգտակար հատկանիշներ: Այն օրգանիզմից դուրս է բերում տոքսինները, նվազեցնում արյան բարձր ճնշումը, ունի հակաբակտերիալ հատկանիշներ և օգնում է հարբուխի դեպքում: Ավելին, այն պաշտպանում է բերանի խոռոչը: Կիտրոնը լավացնում է իմունային համակարգը և կանխարգելում ինֆեկցիաների զարգացումը:
Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Հարությունյանը