Ռոբերտ Դե Նիրոյի կյանքի կանոնները
Արդեն երկար տարիներ Ռոբերտ Դե Նիրոն համարվում է ամենացանկալի ու ամենաբարձր վարձատրվող դերասաններից մեկը: Բայց, բացի առաջնակարգ դերասան լինելուց, Դե Նիրոն նաև փիլիսոփա է, նրա բոլոր ցիտատներն արժանի են դառնալու կյանքի կանոններ:
5sfer.com կայքը Դե Նիրոյի ծննդյան օրվա առթիվ առանձնացրել է նրա լավագույն մտքերը.
Ռոբերտ Դե Նիրոն՝ կյանքի մասին
Կյանքը հազվադեպ է քեզ ամբողջապես փոխում, բայց նա մշտապես փոխում է քեզ մանրուքներում:
Ես թանկ կվճարեի նրա համար, որպեսզի սովորեի տարբերել լավ խորհուրդները՝ վատերից:
Եթե Աստված կա, ապա նրան շատ հարցեր ունեմ:
Ընկերների մասին
Երկու խորհուրդ. երբեք մի դավաճանիր ընկերներիդ և բաց մի թող լռելու հնարավորությունը:
Մենք նմանվում ենք այն մարդկանց, որոնց հետ շփվում ենք: Ընտրեք ձեր շրջապատը. որքան էլ ունիկալ լինենք, միևնույն է՝ այն ազդում է մեզ վրա:
Ռիսկի մասին
Ով ռիսկի չի դիմում, չի իմանա իր կոչումը:
Տաղանդի մասին
Տաղանդը, առաջին հերթին, ճիշտ ընտրություն կատարելու կարողությունն է:
Պահի կարևորության մասին
Ես հավատում եմ, որ մեզնից յուրաքանչյուրին «երջանիկ պահ» է վիճակվում, որը կարող է փոխել մեր բախտը: Ինձ հետ դա եղել է 1970թ., երբ ելույթիս ժամանակ ինձ ներկայացրին մի անհայտ սկսնակ ռեժիսորի: Մենք արագ ընդհանուր լեզու գտանք, որովհետև նույն իտալական թաղամասից էինք: Հա, ի դեպ, նրա անունն է Մարտին Սկորսեզե:
Կինոյի մասին
Շատ տարիներ առաջ, երբ մանուկ էի ու այցելում էի թատերական դպրոց, տնօրենը մի անգամ հարցրեց ինձ. «Ինչո՞ւ ես որոշել դերասան դառնալ»: Ես անկեղծ չգիտեի՝ ինչ պատասխանել, այդ պատճառով չպատասխանեցի նրան: Այդ ժամանակ նա ասաց. «Որպեսզի արտահայտվես, տխմար»: Ես պատասխանեցի՝ այո, իհարկե, այդպես էլ կա:
Դերասանի մասնագիտության մեջ ամենատհաճն այն է, որ մարդիկ շատ հարգալից են քեզ հետ: Օրինակ՝ դու խոսում ես ինչ-որ մեկի հետ, և բոլորը ձգտում են լսել քեզ, անգամ եթե դու ցնդաբանում ես: Բայց չէ՞ որ իրականում մարդուն հարկավոր է նա, ով ասում է բաներ, որ նա ուզում է լսել:
Իմ աշխատանքում ամենաշատը գնահատում եմ այն, որ հնարավորություն ունեմ ապրելու ուրիշների կյանքով և երբեք չվճարել դրա համար:
Հանգստի մասին
Ի՞նչ հանգիստ: Կհանգստանամ մեռնելուց հետո:
Երբեմն նախանձում եմ մեռալներին. նրանք հսկայական ազատ ժամանակ ունեն:
Թարգմանությունը՝ 168.am-ի