«Ես կհաղթեի Ֆլոյդ Մեյվեզերին առանց կանոնների մարտում». Ռոնդա Ռոուզի
UFC չեմպիոնուհին լուրջ չի ընդունում Ֆլոյդ Մեյվեզերին:
«Կարող եմ հաղթել նրան առանց կանոնների մարտո՞ւմ: Ֆլոյդը բոլոր ժամանակների լավագույն բռնցքամարտիկներից է: Նա, անկասկած, կհաղթեր ինձ բռնցքամարտի ռինգում: Բայց ես չեմ մասնակցում բռնցքամարտի մրցաշարերին: Ես կռվում եմ առանց կանոնների մարտերում, որպեսզի կենդանի մնամ: Եվ ես վստահ եմ, որ կարող եմ յուրաքանչյուրին հաղթել»,- Ռոուզիի խոսքերը մեջբերում է SkyNews-ը:
Ֆլոյդ Մեյվեզերն անցկացրել է 48 մենամարտ և տարել է 48 հաղթանակ (26-ը՝ նոկաուտով):
Ռոնդա Ռոուզին 12 մենամարտերում տարել է 12 հաղթանակ: 2008թ. Պեկինի Օլիմպիական խաղերի ժամանակ Ռոուզին դարձել է ձյուդոյի 70 կգ քաշային կարգի բրոնզե մեդալակիր:
Պատրաստեց Անի Գաբուզյանը