«Արսենալի» ղեկավարությունը թույլ է տվել Վենգերին ձեռք բերել Բենզեմային` ռեկորդային գնով
Ինչպես հաղորդում է Daily Mail-ը, «Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը թույլտվություն է ստացել ակումբի ղեկավարներից` ռեկորդային գնով գնել «Ռեալի» հարձակվող Քարիմ Բենզեմային:
Ակումբը պատրաստ է նաև ֆրանսիացի հարձակվողին դարձնել թիմի ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստը:
Չնայած հակառակի մասին արված հայտարարություններին` լոնդոնցիների մարզիչը երազում է Բենզեմային տեսնել իր թիմում և ակումբի ղեկավարները համաձայնվել են հատկացնել 42.5 մլն ֆունտ:
«Ռեալը» Բենզեմային դիտարկում է որպես թիմի առանցքային ֆուտբոլիստ, բայց «Արսենալի» առատաձեռն առաջարկությունը կարող է ստիպել «սերուցքայիններին» բաց թողնել 27-ամյա հարձակվողին
Պատրաստեց Անի Գաբուզյանը