Բաժիններ՝

Հանրապետականների բանավեճերում Դոնալդ Թրամփը պահպանում է առաջատար դիրքը

Դոնալդ Թրամփը շարունակում է առաջատար դիրքեր գրավել ԱՄՆ Հանրապետական կուսակցության՝ ԱՄՆ նախագահական ընտրությունների առաջին բանավեճի արդյունքում, թեև մի շարք դիտորդներ նրա ելույթում հաջորդականության խզում էին նկատել: Այս մասին hայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:

Առաջին րոպեներին Թրամփը հրաժարվել է պատասխանել հարցին՝ արդյոք առաջադրվելո՞ւ է որպես անկախ թեկնածու, եթե չհաջողի հանրապետական արշավում, ինչը հարուցել է ունկնդիրների դժգոհությունը:
Նա նաև հրաժարվել է ներողություն խնդրել կանանց հասցեին ավելի վաղ հնչեցրած իր վիրավորական արտահայտությունների համար:

Բանավեճերն անցկացվել են Fox News հեռուստաալիքով, դրանց մասնակցել է 10 հանրապետական, ում խմբագրությունն ընտրել էր վերջերս անցկացված հարցումների հիման վրա:
Մեկնաբանների գնահատականների համաձայն՝ իրենց առավելագույնս լավ են դրսևորել Ֆլորիդայից սենատոր Մարկո Ռուբիոն ու Օհայոյի նահանգապետ Ջոն Քեյսիչը:

Միևնույն ժամանակ, Ֆլորիդայի նահանգապետ Ջեբ Բուշը, Վիսկոնսինի քաղաքապետ Սքոթ Ուոլկերը ու Դոնալդ Թրամփը չեն կարողացել ուրախացնել ունկնդիրներին ինչ-որ վառ պահերով:

Նախօրեին Դեմոկրատական կուսակցությունից հայտարարել են, որ իր առաջին թեկնածուների բանավեճերը տեղի կունենան նոյեմբերին Նևադայում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս