Բաժիններ՝

Մարկ Ցուկերբերգի 10 ցիտատ, որոնց անհրաժեշտ է ուշադրություն դարձնել

Cluber.com.ua կայքը կազմել է Facebook սոցիալական ցանցի հիմնադիր Մարկ Ցուկերբերգի 10 ցիտատների ցանկը, որոնց անհրաժեշտ է ուշադրություն դարձնել:

1. Շատ արագ փոխվող աշխարհում միակ մարտավարությունը, որը երաշխավորված ձևով կապահովի պարտություն, ռիսկի չդիմելն է:

2.Հարցն այն չէ, թե ինչ ենք մենք ցանկանում իմանալ մարդկանց մասին: Հարցն այն է, թե ինչ են ցանկանում մարդիկ պատմել իրենց մասին:

3. Facebook-ի կոդը ես իրականում գրել եմ հանրակացարանում և այն աշխատացրել եմ իմ սենյակից: Ամսական 85 դոլարի դիմաց ես վարձում էի սերվեր և իմ ծախսերը կոմպենսացնում էի կայքում գովազդի միջոցով: Մինչև այժմ մենք դրանով ենք աշխատում:

4. Ձեր տան բակում մահացող սկյուռիկը կարող է այդ պահին ավելի կարևոր լինել, քան Աֆրիկայում մահացող մարդիկ:

5. Արագ շարժվեք, փոխեք ամեն ինչ:

6. Իհարկե, տարօրինակ է հնչում, բայց ավելի լավ է՝ ես լինեմ այնպիսի մարդկանց շրջապատում, ովքեր մեզ թերագնահատում են: Դա դրդում է այնպիսի բան անել, որը կհիացնի, կցնցի նրանց:

7. Մարդ կարող է հանճար լինել կամ տիրապետել բոլոր անհրաժեշտ հմտություններին, բայց եթե նա ինքն իր նկատմամբ հավատ չունի, նա ամբողջությամբ չի դրսևորի իրեն:

8. Մարդկանց հետաքրքիր չէ, թե ինչ են պատմում քո մասին կինոյում, կամ նույնիսկ այն, թե ինչ ես ասում դու ինքդ: Նրանց հետաքրքիր է, թե ինչ ես դու անում:

9. Երբ դու Սիլիկոնե հովտում ես, քեզ թվում է, թե դա հենց այն տեղն է, որտեղ դու պետք է աշխատես: Բայց դա այդպես չէ: Եթե ես այժմ սկսեի կարիերաս, ես կաշխատեի Բոստոնում: Սիլիկոնե հովիտը, իմ կարծիքով, կենտրոնացած է կարճաժամկետ ապագայի վրա, իսկ դա ինձ դուր չի գալիս:

10. Գրեթե ամեն օր ես ինձ հարց եմ տալիս` արդյո՞ք ես անում եմ ամենակարևորը՝ բոլոր հնարավորներից: Եթե հասկանում եմ, որ աշխատում եմ ամենաէական խնդրի վրա, որի լուծման գործում կարող եմ օգտակար լինել, հաճույք եմ ստանում ծախսված ժամանակից:

Թարգմանությունը՝ 168.am-ի

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս