Բաժիններ՝

Սուրեն Խաչատրյանը Քննչական կոմիտեում է՝ որդու մոտ

Քիչ առաջ Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության հատուկ ջոկատայինները դիմակավորված ոստիկանության Երևան քաղաքի վարչության ձերբակալվածների պահման վայրից Հայաստանի քննչական կոմիտե տեղափոխեցին Սյունիքի մարզպետ, «Լիսկա» մականվամբ Սուրեն Խաչատրյանի տղային՝ Տիգրան Խաչատրյանին:

Տ. Խաչատրյանը քննչական կոմիտեի շենք է տեղափոխվել ձեռնաշղթաներով և դիմակավորված ջոկատայինների ուղեկցությամբ: Այդ պահին քննչական կոմիտեի շենքի դիմաց էր գտնվում նաև նրա հայրը՝ Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանը:

liska4545

Հիշեցնենք, որ հուլիսի 25-ին Հայաստանի քննչական կոմիտեի հատկապես կարևորագույն գործերով քննության վարչության քննիչի որոշմամբ ձերբակալվել էր Տիգրան Խաչատրյանը:
Ըստ ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի՝ Տ.Խաչատրյանը կասկածվում է ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի առաջին մասով նախատեսված արարք, այն է` Հարություն Զաքարյանին ծանր մարմնական վնաս պատճառելու մեջ:

«Ավելի վաղ հայտնել ենք, որ նախաքննությամբ ձեռնարկված քննչական և դատավարական գործողությունների արդյունքում պարզվել են Գորիսի «Սդղի գյոլ» կոչվող տարածքում մայիսի 2-ին տեղի ունեցած միջադեպի հանգամանքները, շարժառիթը, միջադեպին ներկա գտնված, մասնակցություն ունեցած մի շարք անձանց ինքնությունը

Ձեռք բերված ապացույցների համաձայն` նշված տարածքում մայիսի 2-ին՝ ժամը 17-ի սահմաններում, տեղի է ունեցել վիճաբանություն՝ դրանից ժամեր առաջ Գորիս քաղաքում տեղի ունեցած ավտովթարի կապակցությամբ, որի հետևանքով վնասվել էր Մ.Զաքարյանի վարած ավտոմեքենայի կողային հայելին։ Վիճաբանության ժամանակ մի խումբ անձանց կողմից բռնություն է գործադրվել Մուշեղ եւ Հարություն Զաքարյանների նկատմամբ, որի հետևանքով Մ.Զաքարյանին պատճառվել է միջին ծանրության, իսկ Հ.Զաքարյանին` ծանր մարմնական վնաս:

Կատարված քննչական գործողությունների արդյունքում նախկինում 6 անձ ներգրավվել է որպես մեղադրյալ՝ Մ.Զաքարյանին ծեծելու, միջին ծանրության վնաս պատճառելու համար:

ՀՀ ՔԿ ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում նախաքննությունը շարունակվում է, ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ դեպքի հանգամանքների բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ հետազոտումն ապահովելու ուղղությամբ»,-ասված էր ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի պաշտոնական հաղորդագրության մեջ:
Ըստ տեղեկությունների՝ Տ. Խաչատրյանին քննչական կոմիտեից ոստիկանների ուժեղացված հսկողությամբ հուլիսի 25-ին տեղափոխել էին Երևան քաղաքի ոստիկանության ձերբակալվածների պահման վայր (ԿՊԶ):

liska1

liska2

liska8

liska9

liska78

liska1

liska2

liska8

liska9

liska35

liska78

liska999

liska7979

liska9898

11798365_10205061908171582_405602974_n

11798511_10205061907971577_297117866_n

 

Լուսանկարները և տեսանյութը՝ «Ֆոտոլուր»-ի և shamshyan.com-ի

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս